Հասարակական

Հայաստանի եւ Հունաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի միջեւ կստորագրվի 2014թ.-ի ռազմական համագործակցության ծրագիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի եւ Հունաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի միջեւ կստորագրվի 2014թ.-ի ռազմական համագործակցության ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը սեպտեմբերի 25-ին Երեւանում կհանդիպի Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ: Հայ-հունական բանակցությունների ավարտին կստորագրվի ռազմական ոլորտում հայ-հունական համագործակցության 2014թ. ծրագիրը: Կողմերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հույն գեներալի այցի կապակցությամբՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի 25-ին տեղի կունենա Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում