Իրանահայ ֆուտբոլիստը հաղթանակ է պարգևել իր թիմին և «կյանք թիթեռին»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ եւ «Էսթեղլալ» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան հայազգի Անդրանիկ Թեմուրյանը Ասիական ակումբների գավաթի շրջանակում Թայլանդում կայացած «Բուրիրամ»-«Էսթեղլալ» խմբերի մրցության ընթացքում փայլել է ոչ միայն 90+3-րդ րոպեում, նշանակած իր պատմական գոլով, այլ նաեւ մարդկային իր դրսևորման համար՝ մրցության ընթացքում խոնավ սեզում «թակարդի մեջ հայտնված» թիթեռին ազատում է Անդրանիկը ու նրան թռցնելուց հետո շարունակում իր խաղը: Այդ մարդկային քայլը թաքուն չի մնում մարզական լուսանկարիչ Ռեզա Սայիդիփուրի եւ օտարերկրյա իր գործընկերների սուր աչքերից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթը, որոշ լրատվամիջոցներ նույնիսկ դրանից հետո Անդրանիկի նշակած գոլը համարեցին «նվեր Անդոյին՝ թիթեռի կողմից»:

Մրցության արդյունքում իրանական «Էսթեղլալ» ֆուտբոլային թիմն անցավ մեկ ութերորդ փուլ, իսկ մարզական այդ կարեւոր լուրի հետ համաչափ եւ միգուցե ավելին լրատվություն կատարվեց թիթեռի փրկության մասին:

«Էսթեղլալ»-ը առաջիկա չորեքշաբթի՝ սեպտեմբերի 25-ին, Հարավային Կորեայում մրցելու է «Սեուլ» ֆուտբոլային ակումբի (FC Seoul) հետ:

Հայերեն

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում