Հայաստանցի հինգ ծանրորդներ կմասնակցեն եվրոպական առաջնությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի հինգ ծանրորդներ հանդես կգան սեպտեմբերի 19-ին Էստոնիայում կայանալիք 20-23-տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությանը: Այսօր Հայաստանի ծանրորդների երիտասարդական թիմերը ավարտում են իրենց ուսումնամարզական հավաքը Աբովյանում եւ կմեկնեն Տալլին: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրեց ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը:

Մինչեւ 23 տարեկանների մրցաշարում հանդես կգան երկու գերծանր քաշայիններ՝ Հայկ Հակոբյանը եւ Հրաչյա Ղարիբյանը:

Մինչեւ 20 տարեկան ծանրորդների մրցումներին կմասնակցեն հայաստանցի երեք մարզիկներ՝ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը եւ 69 կգ քաշայիններ Վլադիկ Կարապետյանն ու Վարդան Միլիտոսյանը:

Վերջինս՝ ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին Է եւ օլիմպիական փոխչեմպիոն Վարդան Միլիտոսյանի զարմիկը:

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմերի մարզիչներն են Մելիք Ղուկասյանը, Իսրայել Միլիտոսյանը եւ Հակոբ Փիլոսյանը:

Հայերեն English