Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող ֆիլմ Է նկարահանվելու

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող ֆիլմ Է նկարահանվելու

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի ռեժիսոր Ալեխանդրո Ագրեստին ձեռնամուխ կլինի «Հոգեւորականի պատմությունը» («Historia de un curaե) ֆիլմի բեմադրությանը, որը պատմում Է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կյանքի մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:

Ֆիլմում կարտացոլվեն Խորխե Մարիո Բերգոլյոյի (սա Ֆրանցիսկոս պապի իսկական անունն Է) կյանքի տարբեր ժամանակաշրջանները, սկսած մանկությունից, որը նա անցկացրել Է Բուենոս Այրեսում, վերջացրած 2013 մարտին նրա Հռոմի պապ ընտրվելը:

Ֆիլմի գլխավոր դերում հանդես կգա Ռոդրիգո դե լա Սերնան («Չե Գեվարա. մոտոցիկլիստի օրագրերը»): Կինոնկարի նկարահանումները տեղի կունենան Արգենտինայում, Իտալիայում եւ Գերմանիայում: Պրոդյուսեր Պաբլո Բոսիի խոսքով՝ նախագծի բյուջեն կկազմի «միջինից բարձր»՝ արգենտինական ֆիլմի համար: Առայժմ տեղեկատվություն չկա այն մասին, թե կինոնկարը երբ կմտնի վարձույթ:

Հավելենք, որ Ալեխանդրո Ագրեստին ավելի վաղ զբաղվել Է «Վալենտին», «Ոչ այսպիսի վատ աշխարհ» եւ «Լճափի տունը» ֆիլմերի բեմադրությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում