Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի, գրի ու դպրության օրվա առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուղերձում մասնավորապես ասվում է.«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Հայրապետական Մեր օրհնությունը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով և շնորհավորում կրթական հաստատությունների բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին:

Սիրելիներ, տոնական այս օրը դիմավորում ենք ուրախ սրտով ու բարի ցանկություններով: Վստահ ենք, որ մեր նվիրյալ ուսուցիչների և կրթության բարի մշակների ջանքերով մեր զավակների համար, ուսումը, գիրքն ու ընթերցումը դառնում են կյանքի լուսատու կանթեղները: Ուսանեք սիրով, քանի որ սուրբգրային խոսքով` խելացի սիրտը ձեռք է բերում իմացություն, և իմաստունների ականջները փնտրում են ուսանելի խորհուրդներ (Առ. ԺԸ 15):

Մեր հայցն ու աղոթքն է առ Բարձրյալ Տերը, որ աստվածային երկնառաք Իր օրհնությամբ արգասավորվի նոր ուսումնական տարին, և մեր զավակները ջանադրությամբ ամեն ժամ բազմապատկեն իրենց գիտելիքները, որպեսզի իմացությամբ զորացած կարողանան լավագույնս ծառայել մեր Հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն:Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն ձեզ բոլորիդ հետ: Ամեն»:

Հայերեն English

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը