Մշակույթ

Գոշա Կուցենկոն ելույթ կունենա Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Գոշա Կուցենկոն ելույթ կունենա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս դերասան, երգիչ, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Գոշա Կուցենկոն հոկտեմբերի 24-ին ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում` «Արմենպրես»-ին հայտնում են «Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային փառատոն» ՍՊԸ-ից: Հայաստանում ռուս դերասանն ու երգիչը հանդես կգա իր «ГК» համույթի հետ: Նա մեր երկրում կհյուրընկալվի հայկական կողմի հրավերով: Կազմակերպիչները նշեցին, որ Կուցենկոն հայ հանդիսատեսին կներկայացնի իր երգերն ու բանաստեղծությունները, ինչպես նաև թատերական համարներ:

Գոշա Կուցենկոն (իսկական անունը` Յուրի Գեորգիեվիչ Կուցենկո) ծնվել է Զապորոժիեում: 1988-ին տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն: Նկարահանվել է բազմաթիվ ռուսական ֆիլմերում: Առաջին անգամ ելույթ է ունեցել «Баранина-97» ռոք խմբում: 2004-ին ծնվեց «Գոշա Կուցենկո & Anatomy of Soul» տանդեմը, որն էլ հենց հիմք հանդիսացավ դերասանի երաժշտական գործունեության համար: 2010-ին թողարկվեց Կուցենկոյի անդրանիկ`«My world» ձայնասկավառակը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում