France Press -ն անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի և լրագրողների առաջին անմիջական հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենaփոքր պետությունը երբեք այնքան թափանցիկ չի եղել, որքան Հռոմի Ֆրանցիսկ պապի առաջնորդության տարիներին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է գրում France Press գործակալությունը՝ ներկայացնելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի հետ հանդիպման տպավորությունները:

Մարտի13-ին Հռոմի պապընտրվելուց հետո առաջին անգամ՝Ռիո դե Ժանեյրոյից դեպի Հռոմ վերդարձող ինքնաթիռում Ֆրանցիսկոս պապը հանդիպել է շուրջ տասնյոթ լրագրողների:Վերջիններիս նախապես զգուշացրել էին, որ արգենտինացի պապը ասուլիսներ և հարցազրույցներ տալչի սիրում, ուստի հանդիպումն անցել է շատ անմիջական և մտերմիկ միջավայրում:

«Նա համեստ և պարզ անձնավորություն է, ով, թվում է, երբեմն մոռանում է իր Պապ լինելու հանգամանքը: Մարդ, ով զրուցում է անբռնազբոսիկ` դիմելով իր զրուցակցին և նայելով ուղիղ դիմացինի աչքերի մեջ»,- գրում է գործակալությունը` համեմտաելով նրան նախորդ Բենեդիկտոս16-րդի հետ, ովթեև ոչ սառը, սակայն ինքնամփոփ անձնավորություն է եղել:

«Մենք պետք է բնական լինենք, սովորենք բնական լինել»,- Ֆրանցիսկ Պապը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու է ինքը կրում իր ճամփորդական պայուսակը, այլ չի հանձնարարում օգնականին:

Պապը լրագրողների հետ քննարկել է մի շարք թեմաներ, ինչպես օրինակ համասեռամոլ քահանաների ներկայությունը եկեղեցում:

Հայերեն

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց