Խճանկար

Bloodhound Gang խմբի ելույթը «Կուբանա» փառատոնի շրջանակում չեղյալ է հայտարարվել ռուսական դրոշի միջադեպի պատճառով

1 րոպեի ընթերցում

Bloodhound Gang խմբի ելույթը «Կուբանա» փառատոնի շրջանակում չեղյալ է հայտարարվել ռուսական դրոշի միջադեպի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոդարում անցկացվող «Կուբանա 2013» (KUBANA) փառատոնի շրջանակում չեղյալ է հայտարարվել Bloodhound Gang խմբի ելույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ–ՏԱՍՍ-ը, ելույթի չկայանալուպատճառն այն է, որ խմբի բաս-կիթառահար Ջարեդա Խասսելխոֆֆը անպարկեշտ գործողություններ է կատարել ռուսական դրոշի հետ Օդդեսայում կայացած համերգի ընթացքում:

«Կարծում եմ բոլորն արդեն տեղյակ են Bloodhound Gang-ի կատարած արարքի մասին վերջերս Ուկրաինայում կայացած համերգի ժամանակ: Կարծում եմ, որ այս փառատոնը իրենց տեղը չէ»,- հայտարարել է Կրասնոդարի երկրամասի քաղաքապետ Ալեկսանդր Տկաչովը իր Twitter միկրոբլոգում:

Նա նաեւ պահանջել է խմբից հրապարակային ներողություն խնդրել նման «տհաճ» արարքի համար:

Հինգերորրդ «Կուբանա 2013» միջազգային փառատոնը մեկնարկել է օգոստոսի 1-ին: Փառատոնը բացել է հանրահայտ սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ով իր The No Smoking Orchestra կոլեկտիվի հետ ներկայացրել է «Գնչուների ժամանակը» փանկ-օպերան: Հատուկ այս ներկայացման համար կառուցվել է թատրոնի բոլոր պահանջներին համապատախան բեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում