Հռոմի Ֆրանցիսկոս պապը շրջել է Ռիո դե Ժանեյրոյի փողոցներով, հանդիպել երկրի նախագահին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր առաջին ճանապարհորդությունն է կատարել Բրազիլիա` մասնակցելու Երիտասարդության համաշխարհային օրվա բացման փառատոնին:Տասնյակ հազարավոր բրազիլիացի ուխտավորներ ողջունել ենՀռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, առաջին լատինաամերիկցի պապը շրջել է Ռիո դե Ժանեյրոյի փողոցներով, ապակառավարության շենքումհանդիպել նախագահ Դիլմա Ռուսեֆին:
«Ես եկել եմ հանդիպելու երիտասարդների հետ, որ ժամանել են աշխարհի տարբեր վայրերից և ընդունել ենՔրիստոսի գիրկը»,- նշել է պապը` դիմելով հավաքաված ժողովրդին:
Ընդունելության հանդիսավոր արարողությունից մեկ ժամ անց ոստիկանությունը արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք բողոքում էինկառավարության, ինչպես նաև այցելության վրա կատարված մեծ ծախսերի դեմ:Սա ամենավերջին հանրահավաքն էր, ինչպես ցուցարարներն են անվանում, «երկրով մեկ կոռումպացված համակարգի դեմ»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր«Արմենպրես»-ը`Հռոմի Ֆրանցիսկոս պապը հրաժարվել Էր Բրազիլիա կատարելիք իր թռիչքի կազմակերպման ընթացքում հովվապետի համար սահմանված բոլոր հատուկ միջոցներից:Միակ բանը, որիներկար հորդորումներից հետոհամաձայնել Էր Ֆրանցիսկոսը, առաջին կարգով թռչելն Է: