Մշակույթ

Սերգո Երիցյանը «Երևանյան բեսթսելլեր»-ն ընթերցողին դեպի գրախանութ ինքնաբերաբար տանող նախագիծ է համարում

2 րոպեի ընթերցում

Սերգո Երիցյանը «Երևանյան բեսթսելլեր»-ն ընթերցողին դեպի գրախանութ ինքնաբերաբար տանող նախագիծ է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» նախագիծը խթանում է գրքի վաճառքը մեր հանրապետությունում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, պետք է գրքին լավ վերաբերվել ու այն միշտ ուշադրության կենտրոնում պահել: «Պետք է անընդհատ խոսել գրքի մասին, քանի որ այս պայմաններում անգամ գրքասեր մարդը չի կարողանում գրախանութ մտնել, իսկ մենք պետք է այնպես անենք, որ նա իր քայլերն ինքնըստինքյան գրախանութ ուղղի: Ձեր նախագիծն այդպիսի նախագիծ է»,- ասաց Սերգո Երիցյանը:

Նա ցանկություն հայտնեց, որ գիրքը վիճակախաղի տոմսի նման հետաքրքրի բոլորին: Բացի դրանից, գրքի վաճառքը խթանող գովազդը պետք է ճիշտ արվի: «Պետք է տարբերակներ մտածել` հասարակությանը գայթակղելու և դեպի գիրքը բերելու համար»,- ավելացրեց նա:

«Արմենպրես»-ը շուրջ յոթ ամիս անընդմեջ ներկայացնում է երևանյան գրախանութներում գեղարվեստական գրականության վաճառքի ռեյտինգը` նշելով տասն ամենաշատ պահանջված գրքերը: «Երևանյան բեսթսելլեր»-ը պահանջված նախագիծ է. վկայությունը ստացվող արձագանքներն են: Առաջին իսկ հրապարակումից հետո այն տպագրելու պատրաստակամություն հայտնեց «Գրական թերթ» շաբաթաթերթը: Արդեն մեկ ամիս է, ցանկից առանձնացվել են մանկական ստեղծագործությունները և ընթերցողին են ներկայացվում առանձին ցանկով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում