«Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհը երկար դադարից հետո անցանելի է
3 րոպեի ընթերցում

«Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհը երկար դադարից հետո արդեն անցանելի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայությունից՝ ընդգծելով, որ հունիսի 2-ից «Ամբերդ» պատմամշակութային հնավայրը կընդունի իր այցելուներին հետևյալ գրաֆիկով՝
- երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-20։00-ը,
- երկուշաբթի՝ ժամը 10։00-19։00-ը։
Ամբերդում դեռևս 2024 թվականից մեկնարկել են վերկանգնման աշխատանքներ։ Իրականացվել են հողահեռացման, զուգահեռ՝ ամրակայման աշխատանքները։ Դրանք շարունակվելու են ևս 2-3 տարի՝ զուգահեռաբար ընդունելով այցելուներին։ Անվտանգությունից ելնելով՝ այս ընթացքում միայն միջնաբերդը ժամանակավորապես «կկոնսերվացվի»։ Միջնադարյան կառույցի վերականգնման համար պետությունը մոտ 500 մլն դրամ է հատկացրել։
Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունը սկսվել է դեռ 7-րդ դարում։ 10-րդ դարում այն եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական-հենակետերից մեկը, անառիկ ամրոցի համբավ է ունեցել: 1236 թվականին ամրոցը գրավել և հիմնովին ավերել են մոնղոլները, հետագայում այն կրկին վերակառուցվել է։14-րդ դարի վերջից երբեմնի հզոր բերդաքաղաք-ամրոցն աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը, լքվել ու ամայացել է։
Այսօր Ամբերդը Հայաստանի ամենաայցելվող հուշարձաններից է, որը տարեկան միջինը 25-30 հազար այցելու է ունենում։
Հունիսի 2-ից «Ամբերդ» պատմամշակութային հնավայրը կաշխատի և սիրով կընդունի իր այցելուներին հետևյալ գրաֆիկով՝
- երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-20։00-ը,
- երկուշաբթի՝ ժամը 10։00-19։00-ը։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ Ամբերդում դեռևս 2024 թվականից մեկնարկել են վերկանգնման աշխատանքներ։ Իրականացվել են հողահեռացման, զուգահեռ՝ ամրակայման աշխատանքները։ Դրանք շարունակվելու են ևս 2-3 տարի՝ զուգահեռաբար ընդունելով այցելուներին։ Անվտանգությունից ելնելով՝ այս ընթացքում միայն միջնաբերդը ժամանակավորապես «կկոնսերվացվի»։ Միջնադարյան կառույցի վերականգնման համար պետությունը մոտ 500 մլն դրամ է հատկացրել։