Տարածաշրջանային

Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստել է Իրանի հետ համակողմանի համագործակցություն զարգացնելու իր երկրի անփոփոխ քաղաքականությունը

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստել է Իրանի հետ համակողմանի համագործակցություն զարգացնելու իր երկրի անփոփոխ քաղաքականությունը: Այդ մասին նա հայտարարել է Իսլամական հեղափոխության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հղած ողջույնի ուղերձում: Լուկաշենկոն նաեւ «վստահություն է հայտնել, որ անցյալ տարվա նոյեմբերին Իրան կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված ռազմավարական համաձայնությունները հաջողությամբ կիրականացվեն ի շահ երկու ժողովուրդներիե: Բելառուսի ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն, Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է «մոտ ժամանակներսե պատասխան այցով ժամանել Մինսկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում