Միջազգային

Vanity Fair հանդեսը Հռոմի Ֆրանցիսկոս պապին ճանաչել Է «տարվա մարդ»

1 րոպեի ընթերցում

Vanity Fair հանդեսը Հռոմի Ֆրանցիսկոս պապին ճանաչել Է «տարվա մարդ»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ Vanity Fair հանդեսի թարմ համարը հուլիսի 10-ին լույս Է տեսել՝ շապկին Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկարով: Հրատարակությունը Սուրբ Պետրոսի գահին քահանայապետի գտնվելուց 100 օր անց նրան ճանաչել Է «տարվա մարդ», հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«Քահանայապետի առաջին 100 օրերը նոր Պապին դարձրել են աշխարհի այն ղեկավարների առաջատարը, որոնք պատմություն են կերտում»,- ասված Է հանդեսի խմբագրական հոդվածում:

Պապի քարոզները, որոնք մշտապես հազարավոր մարդիկ են հավաքում Սուրբ Պետրոսի հրապարակում, նրա պարզությունն արդեն նվաճել են շատերի սրտերը: Մասնավորապես, հանդեսը մեջբերել Է իտալացի հայտնի տենոր Անդրեա Բոչելիի խոսքը. «Ֆրանցիսկոս Պապը մեր հույսի լույսն Է եւ ոգեղենության աղբյուրը բոլոր մարդկանց համար»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում