ԵՐԵՎԱՆ,1 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ շնորհավորելով ծննդյան տոնի առիթով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է բելառուսական Belta-ն։
«Ես հիշում եմ մեր վերջին հանդիպումը Երեւանում, որ լի էր իսկական ջերմությամբ։ Դա համոզիչ ապացույց է, որ հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տոնել է ծննդյան 59-րդ տարեդարձը: