Հայաստանն ու Վրաստանը մշակում են դատախազությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու նոր ուղիներ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հունիսի 17-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար տիկին Թեա Ցուլուկիանիի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, դատախազական համակարգերի առանձնահատկություններին վերաբերող հարցեր։
Հյուրի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը մանրամասնել է նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի դրական փորձը, արձանագրված ձեռքբերումներն ապահովելու ուղղությամբ իրականացված քայլերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը՝ նախանշելով երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցությունը զարգացնելու նոր ուղղություններ։