1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հայգրող, թատերագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի 80-ամյակը կնշվի հոբելյանական հանդիսությամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիսությունը տեղի կունենա հունիսի 18-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Հոբելյանական համերգը կազմակերպվել է ՀՀ Մշակույթի նախարարության հովանավորությամբ։
Վարդգես Պետրոսյանը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում:
1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Վարդգես Պետրոսյանը սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի:Նրա ստեղծագործությունները թարգմանվել են լիտվերեն, լատիշերեն, անգլերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, վրացերեն և այլ լեզուներով: Ռուսերեն լույս են տեսլ նրա «Մամա, ես արդեն մեծ եմ» (Մոսկվա, 1964), «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (Մոսկվա 1973), «Դեղատուն «Անի» (Մոսկվա 1979, գրքի մեջ մտնում են «Վերջին ուսուցիչը» վիպակը և մի շարք պատմվածքներ), «Հատընտիր» (1982 թ. վիպակների և պատմվածքների ժողովածու) և ուրիշ գրքեր: