Խճանկար

Տասնամյա դադարից հետո Սթինգը երկրպագուներին կներկայացնի նոր երաժշտական ալբոմ

1 րոպեի ընթերցում

Տասնամյա դադարից հետո Սթինգը երկրպագուներին կներկայացնի նոր երաժշտական ալբոմ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հանրահայտ երգիչ Սթինգը սեպտեմբերի 24-ին վերջին տասը տարում առաջին անգամ կթողարկի իր նոր երգերի ալբոմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով zvezdanutye.com-ն, երաժշտական ալբոմը կունենա The Last Ship անվանումը: Ալբոմի թողարկման համար Սթինգին ոգեշնչել է համանուն մյուզիքլը: Կանխատեսվում է, որ այդ մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա Բրոդվեյում 2014 թվականին:

Սթինգի նոր ալբոմում տեղ կգտնի մյուզիքլի համար գրված soundtrack-ը, որի լիբրետոյի հեղինակը դարձել է Ջոն Լոգանը, ով հանդիսանում է նաեւ Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմի հեղինակը: Սթինգն այս երգի ստեղծման վրա ծախսել է երեք տարի:

Մյուզիքլի համար գրված երգերից բացի ձայնասկավառակում կընդգրկվեն նաեւ այլ ստեղծագործություններ:

2003 թվականին Սթինգը ձայնագրել եւ թողարկել էր երեք ալբոմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում