Միջազգային

Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել Վրաստան մարիխուանա, «Սուբոտեքս» եւ «Լիրիկա» ներկրելու համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել Վրաստան մարիխուանա, «Սուբոտեքս» եւ «Լիրիկա» ներկրելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցները պարեկային ոստիկանության հետ Սադախլո մաքսային անցակետում (վրաց-հայկական սահման) ձերբակալել են Հայաստանի քաղաքացիների, որոնց մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 7-ին հաղորդել Է եկամուտների դեպարտամենտի մամուլի ծառայությունը:

«Խուզարկության արդյունքում Հայաստանի քաղաքացի Գ. Ա.-ի տաբատի ձախ գրպանում պոլիԷթլենի ծրարով հայտնաբերվել Է մարիխուանա, որը նա ձեռք Է բերել Հայաստանում, իսկ անձնական ուղեբեռում՝ «Սուբոտեքս»-ի երեք հաբ եւ «Լիրիկա»-ի 13 հաբ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ընդսմին, եկամուտների ծառայության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի քաղաքացին հայտարարել Է, թե իր հետ Վրաստան Է ժամանել Հայաստանի եւս մեկ քաղաքացի՝ Ի. Ա.-ն:

«Ի. Ա.-ի աջ գուլպայում հայտնաբերվել Է թղթի մեջ փաթաթված սպիտակ հաբ՝ Subotex մակագրությամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Գործի բոլոր նյութերը հանձնվել են պարեկային ոստիկանություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում