Դամասկոսում զինյալները ռումբեր են նետել տարբեր թաղամասերի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալները կրկին սկսել են ռումբեր նետել Դամասկոսի թաղամասերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, երկու ռումբ ընկել է Դամասկոսի Քաֆրսուսա բնակելի թաղամասում, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը` վիրավորվել: Բացի մարդկային վնասներից մոտակայքում կայանված մեքենաները եւս նյութական վնասներ են կրել: Մեկ այլ ռումբ ընկել է Թահրիր հրապարակի մոտ Բաղդադի փողոցում, որի հետեւանքով մեծ հրդեհ է բռնկվել:

Բախումները զինյալների դեմ շարունակվում են նաեւ Հոմսի շրջանում: Ջոբ Զարիկ եւ Թել Բարիդջ գյուղում տեղի ունեցած բախումների հետեւանքով զինյալներ են սպանվել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոն երեք հարյուր հազարի: Կայքի տեղեկացմամբ` կառավարական ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Դամասկոսի շրջանները:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP