Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից, ուղերձում ասված է. «Հայաստանի ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ: Չեմ կասկածում, որ դուք այս գեղեցիկ տոնը նշելու եք արժանի շուքով և հանդիսավորությամբ` պահպանելով հավատարմությունը ձեր ազգային ավանդույթներին:

Հայ և ասորի ժողովուրդների դրացիությունն ու բարեկամությունը, համագործակցությունն ու մշակութային փոխհարստացումը դարերի պատմություն ունեն: Հայաստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում` հայերի և ասորիների ներկա սերնդին բախտ ու պատիվ է վիճակվել շարունակել ու նորովի զարգացնել այդ ավանդույթները:

Սիրելի՛ հայրենակիցներ,շնորհավորելով բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, որ նոր տարում բազմապատկվեն ձեր հաջողությունները: Վստահ եղեք, որ մեր ընդհանուր հայրենիքը շատ ավելի ուժեղ է ձեզնով և ձեր հաջողություններով:

Հայերեն English Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ