Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Բուենոս Այրեսի նոր արքեպիսկոպոս Է նշանակել

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Բուենոս Այրեսի նոր արքեպիսկոպոս Է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Բուենոս Այրեսի նոր արքեպիսկոպոս Է նշանակել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական մամուլին: Արքեպիսկոպոս Է դարձել Պամպայի նահանգի նախկին եպիսկոպոս 66-ամյա Մարիո Պոլին: Պաշտոնապես նշանակման մասին կհայտարարվի Սբ.Աթոռի «Օսերվատորե Ռոմանո» տպագիր օրգանը:

Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսի պաշտոնը թափուր Է մնացել արգենտինացի կարդինալ Խորխե Բերգոլիոյի՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար ընտրվելուց հետո: Մարիո Պոլին համարվում Է նոր քահանայապետի մերձավորներից մեկը, պաշտպանում Է նրա գլխավոր գաղափարները:

Մարիո Պոլին աստվածաբանության դոկտորի աստիճան Է ստացել Արգենտինայի հեղինակավոր Կաթոլիկական համալսարանում: Նա նաեւ ավարտել Է Բուենոս Այրեսի համալսարանը, որտեղ ստացել Է «սոցիալական աշխատող» մասնագիտությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում