Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է Բենեդիկտոս 16-րդ-ին

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է Բենեդիկտոս 16-րդ-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության մեջ առաջին անգամ կայացել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկա եւ նախկին ղեկավարների հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»­-ն, մարտի 23-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուղղաթիռով ժամանել է պապական «Կաստելհանդոլֆո» ամառանոց եւ հանդիպել Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդ-ին, ով ներկայում պատվավոր պոնտիֆիկոսի կոչում ունի:

Երկու հոգեւոր այրեր ժամանել են «Կաստելհանդոլֆո» դղյակի «Առաքելական» պալատ, որի գրադարանում այժմ ընթանում է նրանց առանձնազրույցը: Զրույցից հետո Ֆրանցիսկոսը եւ Բենեդիկտոս 16-րդ-ը կճաշեն:

Բենեդիկտոս 16-րդը ինքնակամ հրաժարվել էր պապական գահից: Մարտի 13-ին Հռոմի նոր պապ է ընտրվել արգենտիացի կարդինալ Խորխե Մարիա Բերգոլիոն, ով ընդունել է Ֆրանցիսկոս անունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում