Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ Է արել ամրապնդել խաղաղությունն ու ժողովուրդների բարեկամությունը

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ Է արել ամրապնդել խաղաղությունն ու ժողովուրդների բարեկամությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սբ. Աթոռին առընթեր հավատարմագրված արտասահմանյան պետությունների դեսպանների հետ մարտի 22-ին կայացած հատուկ ունկնդրության ժամանակ կոչ Է արել ամրապնդել խաղաղությունը եւ բարեկամության ու եղբայրության կամուրջներ գցել ժողովուրդների միջեւ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Ես ցանկանում եմ, որ մեր երկխոսությունը օգնի կամուրջներ հաստատելու բոլոր մարդկանց միջեւ, եւ որ յուրաքանչյուր ոք մյուսի մեջ տեսնի ոչ թե թշնամու, ոչ թե մրցակցի, այլ իր եղբորը, որին պետք Է ընդունի ու գրկի»,-հայտարարել Է քահանայապետը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել Է, որ խաղաղության ամրապնդման գործում հսկայական Է կրոնի դերը, քանի որ, մոռանալով Աստծո մասին, դժվար Է կապ հաստատել մարդկանց միջեւ: Նա հորդորել Է ակտիվացնել երկխոսությունը տարբեր կրոնների, մասնավորապես, քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ: Բացի այդ, քահանայապետն ընդգծել Է հավատացյալների եւ ոչ հավատացյալների միջեւ կարծիքների ավելի ակտիվ փոխանակման կարեւորությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում