Միջազգային

Վատիկանում տեղի ունեցավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալությունը

3 րոպեի ընթերցում

Վատիկանում տեղի ունեցավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում մեկնարկել է Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությունը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիսավոր գահակալությանը ներկա են 132 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 34 պետությունների ղեկավարներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոն, Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն: Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացնում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնը: Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությունը գլխավորում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիոկսը, հայ կաթողիկե եկեղեցին`առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը:

Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս 76-ամյա Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի 266-րդ պապ է ընտրվել կոնկլավում, որը մարտի 12-ին եւ 13-ին կայացել է Վատիկանի Սիքստինյան կապելլայում: Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ քահանայապետ է դարձել ոչ եվրոպացին եւ ճիզվիտը, որը նաեւ առաջին անգամ ընդունել է Ֆրանցիսկոս պապական անունը:

Ֆրանցիսկոս պապը յոթ տարի առաջ կոչ էր արել Թուրքիային անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պապն այս հայտարարությունն արել էՀայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ` Բուենոս Այրեսում: Այն ժամանակ դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ իրականացված ծանրագույն հանցագործություն»:

Հռոմի նոր պապ Ֆրանցիսկոսն անբասիր վարկի տեր մարդ Է: Արքեպիսկոպոսն ապրում Էր մայր տաճարին կից մի ոչ մեծ սենյակում եւ երբեք չԷր օգտվում անձնական քարտուղարի ծառայություններից: Լինելով Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսը՝ նա այցելում Էր տաճարներ՝ ճանապարհորդելով ավտոբուսով կամ մետրոյով: Բացի դրանից, ապշեցնում Էր նրա մոտիկությունը ժողովրդին. նա միշտ այցելում Էր աղքատների հետնախորշեր, մեծ պասի առաջին հինգշաբթի օրը լվանում աղքատների ոտքերը, բանտերում այցելում կալանավորներին եւ հիվանդանոցներում ՄԻԱՎ-ով ախտահարվածներին:

Խորխե Մարիո Բերգոլիոյի կյանքը պարզ Է ու խիստ, ամեն օր նա արթնանում Է ժամը 5:30-ին եւ առավոտն սկսում աղոթքով: Նույնիսկ նրա ժամանումը Հռոմ համեստ Էր. նա եկել Էր մենակ՝ իր ճամպրուկով: Նրան հատուկ Է պահպանողականությունը. նա հանդես Է գալիս աբորտների եւ Էֆթանազիայի դեմ, դատապարտում Է համասեռամոլությունը եւ միասեռ ամուսնությունները եւ կարծում Է, որ միասեռ ամուսինների կողմից որդեգրումը երեխաներին խտրականության ենթարկելու ձեւերից մեկն Է: Բերգոլիոյի համար պապական անվան ընտրությունն ամենեւին Էլ պատահական չի եղել, քանի որ նա հարգանքով Է վերաբերվում Սուրբ Ֆրանցիսկ Ասիզացու կյանքին, որը նույնպես ճգնավորական իդեալի օրինակ Է ծառայում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում