Մի քանի ժամից Վատիկանում տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում մարտի 19-ին տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահակալման արարողությունը, որին ներկա կլինեն 132 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 34 պետությունների ղեկավարներ: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Սուրբ աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի տեղեկատվությանը:Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս 76-ամյա Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի 266-րդ պապ է ընտրվել կոնկլավում, որը մարտի 12-ին եւ 13-ին կայացել է Վատիկանի Սիքստինյան կապելլայում: Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ քահանայապետ է դարձել ոչ եվրոպացին եւ ճիզվիտը, որը նաեւ առաջին անգամ ընդունել է Ֆրանցիսկոս պապական անունը: Հռոմի պապի գահակալման արարողությանը մասնակցելու են եկել շատ պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Արգենտինայի նախարար Կրիստինա Կիրշները, ով դարձել է պետության առաջին ղեկավարը, որին Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է իր ընտրվելուց հետո:

Բացի այդ, Վատիկանում մեկնարկող արարողությանը ներկա կլինեն մեծ թվով թագավորական անձինք, պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոն, Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն: Տեղի դիտորդներն ուշադրություն են դարձնում այն փաստի վրա, որ Հռոմ է ժամանելու նաեւ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, չնայած աֆրիկյան այդ երկրի 89-ամյա ղեկավարի մուտքը Եվրամիություն արգելված է: Հռոմի պապի գահակալման արարողությանը Ռուսաստանը ներկայացնելու են Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, իսկ Ռուս ուղղափառ եկեղեցին՝ Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնը: Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությունը կգլխավորի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիոկսը, հայ կաթողիկե եկեղեցին`առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը:

Վատիկանի շրջակա գոտին գահակալման արարողության ընթացքում, որը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 12:30-ին, շրջապատված կլինի: Ըստ նախնական գնահատումների՝ Հռոմի պապի գահակալման արարողությանը ժամանած ուխտավորների թիվը կհասնի մեկ միլիոնի:

Հայերեն English Русский

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

Ղրղզստանի տարածքը պետական սահմանի ճշգրտումից հետո մեծացել է՝ հասնելով 20 միլիոն հեկտարի

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ