Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է զարմացնել ողջ աշխարհին. Ֆրանսիայի գլխավոր կարդինալ

2 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է զարմացնել ողջ աշխարհին. Ֆրանսիայի գլխավոր կարդինալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը բնավ չի ջանում իրենից ինչ-որ արհեստական կերպար ստեղծել, այլ իրապես «հասարակ մարդ է», ով ամբողջ հոգով նվիրված է ավետարանական պատվիրաններին: Այս կարծիքը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ Անդրե Վեն-Թրուան: Նրա խոսքով՝ նոր քահանայապետը, նկատի առնելով նրա անձնական որակները, կարող է նկատելի հետք թողնել Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ:

«Կարծում եմ, որ նա մեզ կզարմացնի,- ասել է Ֆրանսիայի եպիսկոպոսների խորհրդաժողովի ղեկավարը ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:- Ինձ թվում է, որ նա ինչ-որ կերպար չի ստեղծում: Դա նրա ոլորտը չէ, նա պարզապես այնպիսին է, ինչպիսին կա: Դա նրա էությունն է»:

Ինչպես նշել է մոնսինյոր Վեն-Թրուան, ամբողջ աշխարհի համար գլխավոր անակնկալ է խոստանում դառնալ մարդկանց հետ շփվելու այն ձեւը, որ բնորոշ Է Պապին, եւ «որը տարբերվում է նրանից, ինչին բոլորը վարժվել են»: «Ստրկամտությունը եւ պալատական մյուս բարքերը, որոնք սովորական են դարձել, ակնհայտորեն անհարմար վիճակի մեջ են դնում նրան»,- նշել է կարդինալը: Նա համոզված է, որ Ֆրանցիսկոսը «պարզ մարդու օրինակ է, ով փորձում է հետեւել Հիսուս Քրիստոսին»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում