Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բացահայտել է իր անվան ընտրության գաղտնիքը

2 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բացահայտել է իր անվան ընտրության գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոսպապը մեկնաբանել է իր անվան ընտրությունը և հիշել քվեարկությունից հետո կատարված հետաքրքիր միջադեպը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Հռոմի պապը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ երբ հայտարարվեց իր հավաքած ձայների քանակը, նրան մոտեցավ կարդինալ Հումեսը և ասաց. «Հիշի՛ր աղքատներին»։ Այդ պահին Պապը մտածել է Ֆրանցիսկ Ասիզացու մասին, ով աղքատների պահապան սուրբն է, և որոշել է ընտրել հենց այդ անունը։ Պապը նաև ասել է, որ կցանկանար «աղքատ եկեղեցի, աղքատների համար»։

Նա հիշել է կարդինալների խորհուրդները անունը ընտրելիս։ «Նրանցից մեկը առաջարկեց Ադրիան V անունը՝ ի պատիվ Ադրիան IV-ի, ով շատ բարեփոխումներ էր արել եկեղեցում, մեկ ուրիշը առաջարկեց Կլեմենտ XV անունը՝ ի պատիվ Կլեմենտ XIV-ի, ով նույնպես ճիզվիտ է եղել և հաստատել է ճիզվիտների մասին կարգը»,-նշել է Հռոմի պապ Ֆրանցիսկը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սուրբ աթոռի մամուլի խոսնակը, Ֆրանցիսկոսն ինքն է ցանկություն հայտնել հանդիպել լրագրողների հետ։ «Պապի համար կարևոր է աշխատանքը ԶԼՄ-ների հետ, որը նույնպես համարվում է ճիզվիտականության կանոններից մեկը ժամանակակից աշխարհում»,-հայտնել է մամուլի խոսնակը։ ՀռոմիՖրանցիսկոսպապի հետ հանդիպմանը ներկա է եղել 5 հազար լրագրող ամբողջ աշխարհից։ Շատերը հանդիպման են գնացել երեխաների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում