Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապն արգենտինացիներին հորդորել Է ծախսեր չանել Հռոմ ուղեւորվելու համար

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապն արգենտինացիներին հորդորել Է ծախսեր չանել Հռոմ ուղեւորվելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն արգենտինացի կաթոլիկներին հորդորել Է չժամանել Հռոմ՝ մասնակցելու իր գահակալման արարողությանը, որը նշանակված Է մարտի 19-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Բուենուս Այրեսում պապի նվիրակ Էմիլ Պաուլ Տշերիգի պաշտոնական ուղերձում:

«Մարտի 19-ին ձեր հայրենակցի գահակալության առթիվ տոնակատարությանը ժամանելու փոխարեն ավելի գերադասելի կլինի այդ փողերը նվիրաբերել առավել կարիքավորներին»,- ասված Է ուղերձում:

Ուղերձում նաեւ ընդգծված Է, որ «պապի այս կամքը պայմանավորված Է նրա այն ցանկությամբ, որ արդեն այժմ ցույց տրվի, որ կաթոլիկ եկեղեցուն լուրջ փոփոխություններ են սպասում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում