«Շիրակ» օդանավակայանում կբարելավվի հաշմանդամություն ունեցող մարդկանց տրամադրվող ծառայությունների որակը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» օդանավակայանում կբարելավվի հաշմանդամություն ունեցող մարդկանց տրամադրվող ծառայությունների որակը: Այդ նպատակով «Օգնենք միմյանց» ծրագրի շրջանակում կանցկացվեն սեմինար-պարապմունքեր: Օդանավակայանում սպասարկող բաժնի աշխատակազմը եւ օդանավի անձնակազմը կանցնի հաշմանդամություն ունեցող ուղեւորների սպասարկման վերապատրաստում: Նպատակ կա նաեւ օդանավակայանի մուտքի մոտ հատկացնել հատուկ տարածք անվասայլակների համար:

Ծրագիրն իրականացվելու է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի կողմից՝ «Բաց հասարակություն ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղի եւ Նիդեռլանդների Թագավորության ֆինանսավորմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ծրագրի պատասխանատու, «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի ղեկավար Կարինե Գրիգորյանը, «Շիրակ» օդանավակայանի ղեկավարության հետ արդեն ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր, եւ առաջիկա օրերի ընթացքում պարապմունքներ կմեկնարկեն

Ծրագրի շրջանակներում արդեն տպագրվել են «Օդանավակայանում հաշմանդամություն ունեցող ուղեւորներին մատուցվող ծառայությունների ուղեցույց» եւ «Առաջին անհրաժեշտության ժեստեր» գրքույկները: «Սեփական փորձից գիտեմ շատ օդանավակայաններում առկա այս խնդրի մասին: Վեց տարի առաջ դժվարություններից շատ էի նեղվում, հիմա արդեն սովորել եմ, բայց հուսով եմ, որ այս ծրագիրը կօգնի զարգացնել «Շիրակ» օդանավակայանի գրանցման, ուղեւորների սպասարկման, անձնագրերի զննման բաժիների աշխատակիցների կարողությունները՝ ուղղված հաշմանդամություն ունեցող ուղեւորների պատշաճ սպասարկմանը: Սրանով նաեւ Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կստեղծենք բարենպաստ պայմաններ օդանավակայանի ծառակյությունից օգտվելու համար, ինչն ավելի մատչելի եւ հարմար է, քան մեկնել «Զվարթնոց»«,-նշեց Կարինե Գրիգորյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում