Դամասկոսի գյուղերում թեժ մարտեր են ընթանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի մոտակայքում գնտվող Դարիա, Բաբիլա գյուղերում թեժ մարտեր են ընթանում: Զինյալների հետ բախումների հետեւանքով կառավարական ուժերը թաքստոցներ են հայտնաբերել եւ ոչնչացրել, բացի դրանից, մեծ թվով զինյալներ են սպանվել եւ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայքարը շարունակվել է նաեւ Զամալքա եւ Արաբին գյուղերում, որտեղ «Լիուա ալ Իսլամ» ահաբեկչական խմբավորման անդամներ են սպանվել:

Զամալքայի կամրջի մոտակայքում ոչնչացվել են նրանց պատկանող մեքենաները: Զինյալներն ականապատ մեքենա են պայթեցրել Դամասկոսի Ժդիյդե ալ Ֆադլ գյուղում, որի հետեւանքով հինգ մարդ է վիրավորվել: Մեկ այլ դեպք տեղի է ունեցել Դամասկոսի մանկական հիվանդանոցի մոտակայքում, որտեղ երկու հրթիռ է ընկել, բարեբախտաբար մարդկային զոհեր չկան:

Մեկ այլ արաբական աղբյուր տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին մի քանի ռումբեր են պայթել Դամասկոսի նախագահական նստավայրի մոտակայքում: Շինությունը նյութական վնասներ է կրել, սակայն դեռ տեղեկություն չի հաղորդվում տուժածների վերաբերյալ: Պաշտոնական Դամասկոսը, սակայն, այդ մասին, ոչինչ չի հրապարակել:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ, փետրվարի 19-ին Հալեպի Ջաբալ Պեդրո թաղամասում ընկած հրթիռը պատճառ է դարձել տասնյակ զոհերի: Սիրիայում մեկ օրվա ընթացքում 159 մարդ է զոհվել, մեծամասամբ` Հալեպում եւ Դամասկոսում:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP