Հալեպի հայկական եկեղեցու շրջակայքում թեժ մարտեր են ընթանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասերում վաղ առավոտիցռմբակոծության ձայներ են լսվում: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը, բուռն մարտեր են ընթանում «Քառասնաց մանկանց» հայկական եկեղեցու մոտակայքում գտնվող թաղամասերում: Եկեղեցին ուղղակիորեն կռիվների թատերաբեր չի դարձել, այնուամենայնիվ, մոտակայքում գտնվող հին թաղամասերը այժմ վտանգավոր գոտում են հայտնվել: Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ թեժ մարտերը շարունակվում են նաեւ Հալեպի միջազգային օդանավակայանի շրջանում:

Մամուլի քարտուղարը նշեց, որ փետրվարի 17-ին Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում վիրավորված հայը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դիպուկահարի արձակած փամփուշտից վնասնվել է մեր հայրենակցի ձեռքը: Նրան անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ վիրահատվել է:

Ինչ վերաբերում է օրեր առաջ առեւանգված Գեւորգ Կարագուլյանին, Ռեյիսյանը տեղեկացրեց, որ այս պահին տեղեկություններ չկան, առեւանգողները բավական մեծ գումար են պահանջում նրան ազատ արձակելու համար: Տեղեկություններ չկան նաեւ առեւանգված հոգեւորականների վերաբերյալ:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա