Թուրքիայի նախկին նախագահ Օզալին թունավորողը Հեյդար Ալիեւն է. թուրք քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի մասին երկրորդ ցնցող լուրն է տարածվել Թուրքիայում: Թուրքական «Ulke TV» հեռուստաալիքի «Արտահերթ» ծրագրի թողարկման ժամանակ Թուրքիայի հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալի` թունավորման հետեւանքով մահվան կասկածելի հանգամանքների քննարկման ժամանակ թուրք գրող-հետազոտող, քաղաքագետ Օմեր Օզքայան հայտարարել է, որ Թուրքիայի 8-րդ նախագահ Օզալին թունավորել է տվել Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Օզքայան ասել է, որ թույնն Օզալին տրվել է լիմոնադի միջոցով, իսկ լիմոնադը Բաքվում նրան հրամցրել է Օզալի կողմից «շատ վստահելի Ադրբեջանի ղեկավար անձանցից մեկը` Հեյդար Ալիեւը»: Ըստ Օզքայայի` այս տեղեկությունը Թուրքիա է փոխանցել Բուլղարիայի հատուկ ծառայություններից թուրքերի հետ բարեկամ աշխատակիցը, ով ասել է, որ այդ թույնն իրենք են փոխանցել: ԽՍՀՄ պատմությամբ զբաղվող քաղաքագետի խոսքով` բուլղարական հատուկ ծառայությունների աշխատակիցն այս տեղեկությունը փոխանցելուց որոշ ժամանակ հետո սպանվել է: «Պաշտոնապես նշվել է, թե ինքնասպանություն է գործել, բայց դիակի փորձաքննությունը պարզել է, որ նա սպանվել է», - ասել է Օզքայան:

Ադրբեջանական «Ազադլըգ» թերթն իր ինտերնետային կայքում տեղադրել է թուրքական հեռուստաալիքի հաղորդման այն հատվածը, որում Օզքայան խոսում է այս ամենի մասին:

Ադրբեջանական իշխանամետ մամուլը շտապել է հերքել թուրքական հեռուստաալիքի այդ պնդումը` նշելով, որ 1992 թ-ին Թուրգութ Օզալի Բաքու այցի ժամանակ Հեյդար Ալիեւը զբաղեցնում էր Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության նախագահի պաշտոնը, եւ որ այդ ժամանակ նա եղել է Նախիջեւանում:

«Ազադլիգ»-ն օրերս հայտնել էր, որ թուրքական համալսարանների իրավաբանական ֆակուլտետների «Սահմանադրական իրավունք» առարկայի դասագրքում, որի հեղինակը թուրք հայտնի իրավագետ Ֆարման Դեմիրքոլն է, Հեյդար Ալիեւը ներկայացված է որպես բռնապետ եւ նշված է Սադամ Հուսեյնի, Քադաֆիի եւ Պինոչետի հետ միասին: Բացի դրանից, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ թուրքական հանրային հեռուստաալիքով ունեցած ելույթում Բաքվում Հեյդար Ալիեւի անվան կենտրոնի նորակառույց շենքը նշել է որպես «փողեր վատնելու եւ անճաշակության» օրինակ: Թուրքական մամուլի այս հրապարակումներից հետո «Ազադլիգ»-ը եզրահանգել է, որ «ներկայում ինչ որ վատ բան է կատարվում երկու եղբայրական պետությունների փոխհարաբերություններում»:

Հայերեն

«Իսկ ի՞նչ կլիներ, եթե…». «Հորիզոնից անդին» մրցույթը փնտրում է Հայաստանի ապագան գրող հեղինակներին

2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ կարգաթվից

Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

ԱՄՆ-ի երեք նահանգ 16 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժներն ի կատար կածի նույն օրը

Մի խումբ պաշտոնյաներ և մարզպետներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Կառավարությունն արտահանող տնտեսավարողներին փոխհատուցումների համար կհատկացնի ավելի քան 5.3 մլրդ դրամ

Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով

Աղվանի-Տաթև ճանապարհին մեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար