Սիրիայի մայրաքաղաքում երկու պայթյուն է որոտացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Կաբուն շրջանի Քարաժ ալ Բուլման կոչվող տարածքում զինյալների կողմից իրականացված երկու պայթյուններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 6 մարդ է զոհվել, որոնց թվում երեք երեխա եւ մեկ կին: Կան նաեւ վիրավորներ, ոմանց վիճակը բավական ծանր է:

ՍԱՆԱ գործակալությունը նաեւ տեղեկացնում է, որ Դամասկոսի Հարասթա, ինչպես նաեւ Արաբին, Զամալքա եւ Սբենա գյուղերում կառավարական ուժերը լուրջ վնասներ են հասցրել զինյալներին: Բախումները նաեւ շարունակվել են Զաբադանի եւ Դարիա, Դումայի շրջաններում, որտեղ սպանված զինյալների թվում է եղել նաեւ խմբավորման ղեկավարը:

Սիրիայի ընդդիմադիրները հայտարարել են, որ արդեն երկրորդ օրն է Դամասկոսի մի քանի շրջաններում վերահսկողություն հաստատելու նպատակով պայքարում են սիրիական բանակի դեմ:Նրանց խոսքով` կառավարական ուժերը ռմբակոծել են Ջոբար թաղամասը: Գիշերվա ընթացքում շուրջ 30 մարդ է զոհվել մեծամասամբ կառավարական ուժերի ռմբակոծության հետեւանքով:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա