Սյունիքում իրականացվում է «Մենք ենք մեր երկրի ապագան» ծրագիր

2 րոպեի ընթերցում

ՄԵՂՐԻ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրություններին առաջին անգամ մասնակցել պատրաստվող սյունեցի պատանիների ու աղջիկների համար «Մեղրիի կանանց ռեսուրս կենտրոն» հկ-ն իրականացնում է «Մենք ենք մեր երկրի ապագան» ծրագիրը: Նախաձեռնությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ է` «Աջակցություն երկու ընտրական ցիկլերին Հայաստանում» ծրագրի շրջանակում: «Ծրագրով նպատակ ունենք բարձրացնել պատանիների ու աղջիկների իրավագիտակցությունը, ապահովել նրանց ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Մասնավորապես` առաջին անգամ քվեարկությանը մասնակցող 18 տարեկաններին կբացատրվի, թե ինչպես պետք է քվեարկել առաջիկա նախագահական ընտրություններում», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծրագրի ղեկավար Ժաննա Հովհաննիսյանը:

Ծրագրի մասնակցիները 16-18 տարեկան շուրջ 75 դպրոցականներ են` Մեղրի, Ագարակ, Կապան եւ Գորիս քաղաքներից: Շահառուներն ընտրվել են հարցումների միջոցով, որին մասնակցել է ավելի քան 450 դպրոցական: Մինչ այժմ նրանց համար անցկացվել են դասընթացներ եւ քննարկվել ընտրական օրենսգրքի հիմնական դրույթները, նաեւ հարցեր ՀՀ սահմանադրությունից: Առաջիկայում նախատեսվում է ծրագրի վերաբերյալ տեղեկատվական թերթիկի կազմում եւ տպագրում, առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ պաստառների պատրաստում` ըստ ծրագրի մասնակիցների կողմից առաջարկված նախագծերի: Ծրագրի շրջանակում կլինեն նաեւ հանդիպումներ` քաղաքական գործիչների, կուսակցությունների ներկայացուցիչների, ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» կամավորների հետ: Նախատեսված է նաեւ անցկացնել խաղ-ընտրություն: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ից եւ կավարտվի մարտի 20-ին:

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը