Սիրիայի տարբեր շրջաններում տասնյակ զինյալներ են սպանվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում եւ շրջակա գյուղերում շարունակվում է պայքարը զինված խմբավորումների դեմ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Շեյխ Նաջար թաղամասում կառավարական ուժերը ոչնչացրել են զինյալներին պատկանող զենքերով լի 4 մեքենաներ: Զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել Բաբ ան Նեյրաբ, Բանի Զեյդ, Օմարիա թաղամսերում, որտեղ մեծ թվով զինյալներ են ոչնչացվել:

Պայքարը շարունակվում է նաեւ Դամասկոսի գյուղերում: Մլեհա գյուղում բախումների ժամանակ սպանվել է զինված խմբավորման ղեկավար Արեֆ Մուտարը: Ռազմական գործողությունների շրջան է շարունակում մնալ Արեւելյան Ղուտան, որտեղ գտնվում են ագարականեր եւ պլանտացիաներ: Բախումները հիմնականում տեղի են ունենում Հարասթայի, Հուջեյրայի եւ Զիյաբիայի սուննիներով բնակեցված գյուղերում, որտեղ տասնյակ զինյալներ են սպանվել:

Ընդդիմադիր աղբյուրները տեղեկացնում են, որ Սիրիայի տարածքում հունվարի 20-ին 122 մարդ է զոհվել: Կայքի տեղեկացմամբ` կառավարական ուժերը ռազմական ուղղաթիռներով ռմբակոծել են Դամասկոսի գյուղերը:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա