Ուժգին պայթյուն` Հալեպում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ հունվարի 18-ին Հալեպի կենտրոնական թաղամասում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել զինյալների կողմից Քալլասա թաղամասից հրթիռի արձակման հետեւանքով: Դեռեւս մանրամասներ չեն հաղորդվում տեղի ունեցածի վերաբերյալ: Հայտնի է, որ պայթյունի հետեւանքով մարդիկ են զոհվել եւ վիրավորվել, իսկ շրջակա տարածքը նյութական մեծ վնասներ է կրել, սակայն զոհերի եւ վիրավորների թվի վերաբերյալ տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում:

Ընդամենը մի քանի օր առաջ` հունվարի 15-ին, Հալեպի համալսարանի Ճարտարագիտության եւ արվեստի ֆակուլտետների, ինչպես նաեւ հանրակացարանի մեկ մասնաշենքի մոտակայքում երկու ուժգին պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 80-ից ավելի մարդ է զոհվել, վիրավորվել ավելի քան 160-ը: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով արդեն ավելի քան 60 հազար մարդ է զոհվել:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա