Սիրիական բոլոր համալսարանները դադարեցրել են դասընթացները` ի հիշատակ Հալեպում զոհված ուսանողների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հրաման է արձակել հնարավոր կերպով արագ վերականգնել Հալեպի համալսարանի պայթյունի հետեւանքով ավերված տարածքները: Այս մասին նշել է Սիրիայի կրթության նախարար Մուհամմադ Յահյայի Մաալան:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, կվերականգնվեն դասընթացները եւ քննությունները, որոնք դադարեցվել են ահաբեկիչների կողմից իրականացված հանցագործությունների հետեւանքով:

Նախարարի խոսքով, հունվարի 16-ին նաեւ որոշում է ընդունվել դադարեցնել սիրիական բոլոր համալսարանների դասընթացները եւ քննությունները` ի հիշատակ Հալեպի համալսարանի զոհված ուսանողների:

Հալեպի համալսարանի ճարտարագիտության եւ արվեստի ֆակուլտետների, ինչպես նաեւ հանրակացարանի մեկ մասնաշենքի մոտակայում երկու ուժգին պայթյուններ են տեղի ունեցել: Ստացված տեղեկությունների համաձայն` 83-85 մարդ զոհվել է եւ վիրավորվել` ավելի քան 160 մարդ:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա