Սիրիայում մեկ օրվա բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ընդդիմադիր զինյալները Իդլեբի շրջանում հարձակվել են չորս անդամներից բաղկացած ընտանիքի վրա եւ սպանել բոլորին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Մուրք գյուղի ճանապարհին մեքենայի մեջ: Բացի այդ, Մուրք գյուղում բախումներ են տեղի ունեցել եւ մեծ թվով զինյալների են ոչնչացվել:

Դամասկոսի Ջարամանա թաղամասում բախումներ են տեղի ունեցել գլխավոր փողոցի սկզբնամասում, որի հետեւանքով զոհվել է Ջարամանայի անվտանգության ծառայության ղեկավարը եւ վիրավորվել են եւս չորս աշխատակիցներ: Բախումները շատ կարճ են տեւել, որից հետո փակվել է գլխավոր փողոցը:

Նույն օրը Դամասկոսի Ռուքն ադ Դին շրջանում` Սալահ ադ Դին փողոցում, ականապատ մեքենա է պայթել: Տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան, որոնց թիվը դեռեւս ճշտվում է:

Բախումներ են տեղի ունեցել նաեւ Համայի շրջանում: Թել Կուրտուլ գյուղում բախումների արդյունքում մեծ թվով զինյալներ են սպանվել:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին Սիրիայի տարածքում, մասնավորապես Դամասկոսում, Հալեպում, Հոմսի եւ Իդլեբի շրջաններում 160 մարդ է զոհվել: Կայքի տեղեկացմամբ ընդդիմադիրները Հալեպի մոտակայքում փորձում են վերահսկողություն հաստատել ռազմական օդանավակայանի, ռազմաբազաների վրա, սակայն դժվարությունների են բախվում կառավարական ուժերի հետ:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:

Հայերեն

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն