Թուրքիան անհանգստացել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Էդ Ռոյսի ընտրությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում հայտնի հայամետ գործիչ Էդ Ռոյսի ընտրությունն անհանգստացրել է Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Haberler.com-ն ընթերցողներին հայտնում է, որ Ռոյսը, ով միաժամանակ հանդիսանում է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահը, մեծ ավանդ ունի ԱՄՆ Կոնգրեսում հակաթուրքական զեկույցների պատրաստման ու ընդունման գործում:

Պարբերականը գրում է, որ Ռոյսն ընտրվել է հայկական լոբբիստական կազմակերպությունների աջակության շնորհիվ` փոխարինելով 2010 թվականից այս պաշտոնում գտնվող թուրքամետ Ռոս-Լեհտինենին: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ռոյսն այն անձանցից էր, ով ներկայացրել էր Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված «Եկեղեցիների վերադարձը» վերագրով զեկույցը: Զեկույցը պարտավորեցնում էր Թուրքիային «հարգանք ցուցաբերել երկրում քրիստոնյաների իրավունքների նկատմամբ», իսկ զեկույցի ներկայացման ժամանակ Ռոյսը խստորեն մեղադրել էր Թուրքիային` քրիստոնյաների ազատությունները ոտնահարելու մեջ:

«Այս ամենի հետ մեկտեղ Ռոյսն այն մարդկանցից էր, ով իր ստորագրությունն էր դրել Օբամային ուղղված նամակում, որում կոչ էր արվում ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-եզրափակում է Haberler.com-ը:

Հայերեն

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով