Երեւանում լրատվամիջոցների թիմերի մասնակցությամբ կանցկացվի ֆուտբոլային մրցաշար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» ֆուտբոլային 6-րդ մրցաշարը նախատեսված զանգվածային լրատվամիջոցների թիմերի համար կմեկնարկի հաշմանդամների միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը, մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:

Մրցաշարին կարող են մասնակցել լրատվամիջոցների սիրողական ֆուտբոլային թիմեր: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ներկայանալ մեկ թիմով: Այն ԶԼՄ-ները, որոնք հնարավորություն չունեն սեփական ուժերով թիմ ստեղծել, կարող են միանալ այլ լրատվամիջոցների:

Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 180.000 մարդ, ովքեր զրկված են հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորությունից: Պատճառներից մեկը հասարակության անտեղյակությունն է խնդրին:

Հենց այս հանգամանքն է պատճառ դարձել, որ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների հիմնախնդիրներով, արդեն 6-րդ անգամ կազմակերպում է «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցում են լրագրողները: Ամեն տարի մինի ֆուտբոլի մրցաշարին մասնակցում է 8-10 լրատվական թիմ, ովքեր մրցաշարին զուգահեռ լուսաբանում են նաեւ հաշմանդամության խնդիրը: Մրցաշարին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչեւ 2012 թվականի նոյեմբերի 27-ը:

Նախաձեռնությունն իրականացնում են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլորը խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Ֆինանսական աջակցությունն ապահովում է Դանիայի միջազգային զարգացման գործակալությունը: Մրցաշարը կանցկացվի «Միկա» մարզահամալիրում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում