Սերգեյ Լավրովը հանդիպել է Սիրիայի նախկին վարչապետի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հորդանանումհանդիպել է Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հանդիպման հենց սկզբում Լավրովը նշել է, որ ցանկանում է իմանալ Ռիյադ Հիջաբի վերաբերմունքը Սիրիայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Նա նաեւ կոչ է արել բոլորին հնարավոր ամեն ինչ անել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ` հույս ունենալով, որ համախմբվող ընդդիմությունը կաշխատի այդ ուղղությամբ:
Իր հերթին Ռիյադ Հիջաբը նշել է, որ շատ էր ցանկանում Լավրովի հետ փոխանակվել տեսակետերով հատկապես այն պատճառով, որ երբեւէ եղել է Սիրիայի վարչապետը:
Հորդանանի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Լավրովը հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է ՄԱԿ-ի դիտորդների` Սիրիա վերադառնալու գաղափարին: