Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 24-րդ տուրը սպասարկող մրցավարներն արդեն հայտնի են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 24-րդ տուրը սպասարկող մրցավարական անձնակազմները հայտնի են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սեպտեմբերի 29-ին եւ 30-ին կկայանա 4 հանդիպում: «Իմպուլս»-«Փյունիկ» հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Զավեն Հովհաննիսյանը, նրան այդ հարցում կօգնեն Հովհաննես Ավագյանը, Հարություն Համբարձումյանը եւ Մանուկ Ֆահրադյանը:

Երեւանի «Բանանց»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի «Գանձասար»-ին, այս հանդիպումը կդատի Գեւորգ Ղազարյանը, իսկ օգնականները կլինեն Էրիկ Արեւշատյանը, Ատոմ Սեւգուլյանը եւ Անդրանիկ Արսենյանը: Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիս»-ի եւ Գյումրու «Շիրակ»-ի խաղը կվարեն Սուրեն Բալիյանը, Վանիկ Սիմոնյանը, Մեսրոպ Ղազարյանը եւ Արտակ Սիմոնյանը: Տուրի վերջին խաղում` «Արարատ»-ը կընդունի «Միկա»-ին` խաղի գլխավոր մրցավարը կլինի Արմեն Ղուշչյանը, օգնականները` Արմեն Կոստանյան, Արթուր Գդլյան եւ Տիգրան Հովսեփյան:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Միկա»-ն 52 միավորով, երկրորդ տեղում «Շիրակ»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Իմպուլս»-ը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում