Թուրքիայում ֆիլմ է նկարահանվել կոմունիստական հայ գործչի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք ռեժիսոր Դենիզ Քոչաքը «Կյանքի ատաղձագործը» վերնագրով ֆիլմ է նկարահանել թուրքահայ կումունիստական գործիչ Սարգիս Չերքեզյանի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk-ը, հայ կոմունիստի կենսագրությունը պատմող ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 27-ի երեկոյան` Ստամբուլի «Թարըք Զաֆեր Թունայա» մշակույթի պալատում: Ֆիլմը պատմում է Թուրքիայի հայ եւ հույն քաղաքացիների, կոմունիստների եւ բանվոր դասակարգի կյանքի մասին:

Սարգիս Չերքեզյանը մահացել է 2009 թ-ին` 93 տարեկանում: Թուրքիայի կոմկուսի անդամ Չերքեզյանն իր արհեստանոցում գաղտնի կազմակերպել է թուրք կոմունիստների «Թռիչք» թերթի տպագրությունը: Նա կատարել է մի շարք թարգմանություններ, հեղինակել է «Աշխարհը բոլորիս կհերիքի» գիրքը, որի հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմը:

Հայերեն

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով