2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը Ստամբուլում ընթացող համաշխարհային օլիմպիադայի 8-րդ փուլում 3:1 հաշվով հաղթելով Ուզբեկստանի թիմին այժմ 13 միավորով զբաղեցնում Է 3-րդ տեղը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, առաջին տեղում Է Ռուսաստանի թիմը, որը 2,5:1,5 հաշվով հաղթել Է ուկրաինացիներին եւ այժմ 15 միավորով միանձնյա գլխավորում Է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում Է Չինաստանի հավաքականը, որը վաստակել Է 13 միավոր: Նույնքան` 13-ական միավոր են վաստակել եւս երեք թիմեր՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆիլիպինների հավաքականները:
Մրցաշարի 9-րդ փուլում Հայաստանի շախմատիստները հանդիպելու են Գերմանիայի հավաքականի հետ, Ռուսաստանի շախմատիստները՝ ԱՄՆ-ի, իսկ Չինաստանի թիմը՝ Ֆիլիպինների հետ:
Հայաստանի կանանց շախմատի հավաքականը 8-րդ փուլում 3:1 հաշվով հաղթելով Ռումինիայի թիմին եւ վաստակելով 12 միավոր այժմ տեղ Է զբաղեցնում առաջին տասնյակում: Սա մեր շախմատիստուհիների չորրորդ անընդմեջ հաղթանակն էր. չորս փուլ առաջ մեր կանանց հավաքականը զբաղեցնում էր 32-րդ տեղը:Հայաստանի շախմատիստուհիները 9-րդ փուլում հանդիպելու են Իրանի թիմի հետ:
Կանանց մրցաշարի առաջատարն Է Չինաստանի թիմը՝ 14 միավորով, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ Ուզբեկստանի հավաքականներն ունեն 13-ական միավորով եւ կիսում են 2-5-րդ տեղերը: