Քանաքեռավանի գերեզմանատան մոտ ական է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գերեզմանատանը` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է ականանետի ական` 82 մմ: Այս մասին տեղեկություն է ստացվել սեպտեմբերի 4-ին` ժամը 19.25-ին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, ՃԿԿ օպերատիվ խումբը:

Սեպտեմբերի 5-ին` ժամը 08.00-ի սահմաններում, ՀՀ Պաշտպանության նախարարության սակրավորները Քանաքեռավան գյուղի գերեզմանատան մոտակայքում հայտնաբերված ականը վնասազերծել են եւ տեղափոխել Եղվարդ քաղաքի ոստիկանական բաժանմունք:

Հայերեն