Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը սեպտեմբերի 4-ն ընդունել է Թուրքմենստանի խորհրդարանի փոխնախագահ Գուրբանգուլ Բայրամովայի գլխավորած պատվիրակությանը:
ՄԱԿ-ի՝ Թուրքմենստանում գտնվող Զարգացման ծրագրերի կազմակերպության նախաձեռնած խորհրդարանական պատվիրակության այցելությունը Հայաստան փորձի փոխանակման նպատակ էր ուներ:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատությաննախարարությունից,Թուրքմենստանի խորհրդարանական պատվիրակության անդամներին մասնավորապես հետաքրքրում էր Հայաստանում կիրառվող էլեկտրոնային կառավարման սկզբունքները, ինչպես նաև` դրանից բխող անհրաժեշտ օրենսդրական ինչ փոփոխություններ են կատարվել: «Էլեկտրոնային կառավարության ստեղծումը Թուրքմենստանի գերակա խնդիրներից մեկն է»,- նշել է փոխխոսնակ Բայրամովան: Նրա խոսքով, քանի որ Հայաստանը համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու գործակցով անցյալ տարի 10-րդ տեղն էր զբաղեցնում, ուստի նպատահարմար են գտել հենց Հայաստանից խորհրդատվական աջակցություն ստանալ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը հյուրերի խնդրանքով մանրամասն ներկայացրել է դեռևս 2000-ականների սկզբից մեկնարկած էլեկտրոնային կառավարման ծրագրի առավելություններն ու իրավական կարգավորման նրբությունները, կատարված օրենդրական փոփոխությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց պետռեգիստրում կատարված աշխատանքներն ու, ընդհանրապես, ոլորտում իրականացվելիք հետագա քայլերը: Փոխնախարարը պատասխանել է նաև հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերի:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը: