Յուրա Մովսիսյանն իր տրանսֆերային լուրերի, իսկ Արաս Օզբիլիսը «Կուբան»-ում հարմարվելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը տեղյակ չէ իր շուրջ ծավալվող տրանսֆերային լուրերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՀ ընտրանու բաց մարզումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մոսկվայի ԲԿՄԱ-ի կողմից իր նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության մասին հարցին` Մովսիսյանը նշեց. «ԲԿՄԱ-ի մասին ոչ մի բան չեմ կարող ասել: Պարզ է, որ հետաքրքրություն կլինի, քանի որ յուրաքանչյուր թիմի էլ պետք է գոլ խփող հարձակվող, բայց թե որքանով է լուրջ այդ հետաքրքրությունը, չեմ կարող ասել: ԲԿՄԱ-ն այն թիմերից է, որը գրեթե միշտ խաղում է եվրագավաթներում, սակայն քանի որ այսօր ես «Կրասնոդարի» ֆուտբոլիստ եմ, ուստի պետք է պայքարեմ «Կրասնոդարի» համար»,- ասաց Մովսիսյանը:

Նրա խոսքով` այսօր արդեն ուշ է որևէ այլ ակումբ տեղափոխվելու համար, քանի որ տրանֆերային պատուհանը փակվել է: Մովսիսյանը, ով ՌԴ-ի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 7 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ, հույս հայտնեց, որ եթե իր հարցում լավ առաջարկ ստացվի, ապա «Կրասնոդար»-ի ղեկավարներն այն հաշվի կառնեն:

Ամստերդամի «Այաքս»-ից Կրասնոդարի «Կուբան» տեղափոխված Արաս Օզբիլիսն էլ իր հերթին նշեց, որ կրասնոդարյան ակումբում իրեն շատ են օգնում Հայաստանի հավաքականում իր խաղընկերները` Մարկոս Պիզելին, Յուրա Մովսիսյանը և Դավիթ Մանոյանը: ««Կուբան»-ը շատ լավ թիմ է։ Այն, իհարկե, տարբերվում է «Այաքս»-ից, բայց հույս ունեմ, որ կհարմարվեմ: Ես ունեի շատ այլ առաջարկներ ևս հոլանդական թիմերից, բայց ընտրեցի «Կուբան»-ը»,- նշեց Օզբիլիսը:

Անդրադառնալով Մոսկվայի «Դինամո»-ի հետ հանդիպմանը, որում Արասի խփած գեղեցիկ գոլի շնորհիվ «Կուբան»-ն առավելության հասավ 2:1 հաշվով, Օզբիլիսն ասաց, որ ուրախ է Ռուսաստանի առաջնության իր երկրորդ խաղում կարեւոր գնդակ խփելու համար: ««Դինամո»-ն ուժեղ թիմ է, նրանցից երեք միավոր վերցնելը շատ լավ արդյունք է: Հույս ունեմ, որ կամրապնդվեմ իմ թիմի մեկնարկային կազմում»,- նշեց Օզբիլիսը:

Հայերեն

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ