Չինաստանը քննադատել է Թուրքիային` Սիրիայում բուֆերային գոտի ստեղծելու չարդարացված առաջարկի համար
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը քննադատել է վերջին շրջանում Թուրքիայի կողմից հաճախակի դարձած պահանջը` սիրիացի փախստականների համար Սիրիայում բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական GazeteVatan պարբերականը:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության պաշտոնական խոսնակը համարվող «Ժողովրդի օրագիր» պարբերականի հրապարակած հոդվածում խոսվում է այն մասին, որ Թուրքիայի առաջարկած բուֆերային գոտին ոչ մի կերպ դրական ազդեցություն չի կարող ունենալ սիրիական ճգնաժամի և այնտեղ օրեցօր վատթարացող մարդկային պայմանների վրա: «Պատմությունը ցույց է տալիս, որ այդ բուֆերային գոտիները ոչ մի կերպ չեն պաշտպանում փախստականներին»,- ասվում է հոդվածում: