Իրանը վերականգնել է Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի ռեժիմը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հանրապետությունը սեպտեմբերի 1-ից վերականգնել է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի ռեժիմը, որը մինչեւ օգոստոսի 31-ը սահմանափակել էր պայմանավորված Թեհրանում Չմիավորման շարժման գագաթնաժողովի անցկացմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Իրանն օգոստոսի 5-ից մինչեւ 31-ը այդ երկրների հետ սահմանափակել էր առանց մուտքի վիզայի ռեժիմը` Չմիավորման շարժման գագաթնաժողովի անցկացման անվտանգությունն ապահովելու հիմնավորմամբ:
Ադրբեջանի քաղաքացիների համար Իրան առանց վիզայի այցելության ժամկետը 15 օր է: Այդ ժամկետից ավելի մնալ ցանկացողները պետք է վիզան երկարացնելու համար ստանան համապատասխան պետական մարմինների թույլտվությունը: