Գագիկ Ծառուկյանն առողջություն ու օլիմպիական հաջողություն Է մաղթել ուսում ստացող պատանիներին եւ երիտասարդներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նոր ուսումնական տարվա առիթով ուղերձով դիմել Է Հայաստանի ուսում ստացող երիտասարդներին եւ պատանիներին. այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից: Ծառուկյանը նշել Է, որ Լոնդոնի օլիմպիական խաղերին Հայաստանի 25 մասնակիցների մեջ զգալի տոկոս Էին կազմում ուսանող մարզիկները, «իսկ սեպտեմբերի մեկին իրենց ուսումը սկսող կամ շարունակող պատանիների եւ երիտասարդների շարքերում են նաեւ Հայաստանի ապագա օլիմպիականները»: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն առողջություն եւ օլիմպիական հաջողություններ Է մաղթել Հայաստանում սովորող բոլոր պատանիներին եւ երիտասարդներին:

Հայերեն